Մի քանի ամիս առաջ համացանցում մի հոլովակ էի նայում Քեսաբի մասին: Նկարել էին ռուսները: Նրանք պատմում էին հայկական Քեսաբի մասին, առանձնահատուկ նշեցին տեղական միլիոնատեր հայի մասին՝ տեղական Մարքիզ Կարաբասի մասին: Ասում էին՝ այստեղ ամեն ինչի տերը նա է: Հետաքրքի՞ր է՝ հիմա ո՞ւր է այդ Մարքիզ Կարաբասը: Երեևի Լաթաքիայում մյուս տեղացի ոչ հարուստ հայերի հետ, երևի նորից հագին ինչ շոր եղել է, այդ նույն շորով միայն: Նրա փողերը նրան չօգնեցին: Հիմա նրա կալվածքներում ահաբեկիչներն են քեֆ անում, նրա պլանտացիաներում Ալ Նուսրան է բերքահավաք անում, նրա տանը թուրքերն են երևի շտաբ սարքել: Եթե ժամանակին նա համայնքի ինքնապաշտպանության համար մի քիչ դատարկեր գրպանը՝ համ համայնքը կլիներ տեղում, համ նրա ունեցվածքը մեկ օրում չէր փոշիանա: Հայաստանի և Արցախի մեծահարուստ հայրենակիցներ, մի քիչ ձեր գրպանից տրամադրեք երկրի պաշտպանությանը այս բարդ ժամանակահատվածում, որ վաղը դուք էլ ձեր ոչ հարուստ հայրենակիցների հետ հագի շորով փախստական չդառնաք: Ահա հաղորդման հղումը`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել