Life.panorama.am-ը գրում է.
Քնի պակասը կործանարար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Որպեսզի քնի ընթացքում լիարժեք հանգստանաք և քնից հետո հոգնածության զգացում չունեք, մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց մի քանի ժամ առաջ չանել հետևյալ գործողությունները՝
Ալկոհոլի օգտագործում
Բացի այն, որ ալկոհոլի օգտագործումից հետո հանգիստ և խուրը քուն չի լինի, հանգստի վրա կազդեն նաև լցված միզապարկը և օրգանիզմի ջրազրկումը:
Համակարգչային գործիքների չարաշահում
Համակարգչի, պլանշետի կամ սմարտֆոնի էկրանին աչքերը հառելը վտանգավոր է մի քանի պատճառներով: Առաջին հերթին՝ հարմարանքի վառ լույսը խթանում է ուղեղի աշխատանքը, որը ազդում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրման վրա: Երկրորդ՝ ավելորդ կամ տագնապ պարունակող տեղեկատվությունը թույլ չի տալիս, որ ուղեղը թուլանա, իսկ քունը մակերեսային է դառնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



