
Հիշում եմ,փոքր ժամանակ,ամեն տոնի,կամ երբ տանը հյուրեր էինք ունենում,ես կանգնում էի աթոռի վրա ու սկսվում էր իմ աստղային ժամը՝ ես արտասանում էի: Ռեպերտուարս չէր փոխվում,բայց ամեն անգամ բեմ (աթոռ
) դուրս գալիս,պարուրվում էի մեծ հուզմունքով,չէ որ,ես արտասանելու եմ : Եվ ահա հիշել եմ այն բանաստեղծությունները,որոնք հադիսանում էին իմ ռեպերտուարի գոհարները: Ի դեպ՝ անգիր հիշում եմ :
ԲԺԻՇԿԸ
Բժիշկ բժիշկ եկ մեր տուն,
Շատ հիվանդ է մեր կատուն,
Մի ճար արա լավանա,
թե չէ ձեռքից կգնա:
Մեր Վաչիկը ահագին,
Ճերմակ խալաթը հագին,
Լուսիկի հետ մտավ տուն,
Որ պարկած էր սեվ կատուն:
Նայեց սուր-սուր ճանկերը,
Շոյեց կեռ-կեռ ունքերը,
Ծոցատետրը դուրս բերեց,
Գրիչն առավ ու գրեց:
Ոչինչ ,ոչինչ ձեր կատուն,
Չունի այնքան տաքություն,
Մի մուկ,մի ձուկ,որ ուտի,
ԾԻՏԻԿԸ
ԾԻՏԻԿ,ԾԻՏԻԿ ՄՈՏ ԱՐԻ,
ՔԵԶ ՏԱՄ ԿՈՐԵԿ ՈՒ ԳԱՐԻ,
ՉՎԱԽԵՆԱՍ,ՉԹՌՉԵՍ,
ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԲՌՆԵԼ ՔԵԶ
ՁԻ-ՁԻ
Ձի-ձի,փայտե ձի,
Մեր դռանը կապեցի,կարմիր գույնով ներկեցի,
Ով ունի այսպիսի ձի,
Թող գա ինձ հետ նա մրցի:
ԾԱՓԻԿ-ԾԱՓԻԿ
Ծափիկ-Ծափիկ ծիրանիկ,
Ունեմ տատիկ ու պապիկ,
Տատիկս ճաշ է պատրաստում,
Պապիկս ցախ է կոտրատում,
Իսկ ես նստած ծառի տակ,
Նկարում եմ նապաստակ -Վերջի տողում հաճախ իմպրոզիվներ են լինում,կան երեխաներ ,որ ոչ թե ասում են նկարում եմ նապաստակ,այլ ուրիշ բան,օրինակ ես միշտ նկարում էի Հենրիխ Մխիթարյանին :D
Նապաստակ
Նապաստակ-նապաստակ,արի գնանք մեր բակը,
Չեմ գա,չեմ գա ձեր բակը,
Ձեր բակի գազան(չէի հիշում էս բառը,մտածեցի,որ գազան կլինի ) շունիկը հափ կանի իմ թմբլիկ պոչիկը:
Սրա մնացած մասը չեմ հիշում ,,, :D
P.S. Օ ժամանկներ,օ բարքեր