Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի սահմանին մեծ լարվածություն կա, հատկապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը սահմանի մոտակայքում թվով 40 000 զորք է տեղակայել: Այս մասին գրում է Business Insider-ը` մեջբերելով Foreign Policy պարբերականում Մայքլ Վեյսի հրապարակած հոդվածը:
«Մինչ Մոսկվան հերքում է ներխուժման մտադրությունը` անկախ նրանից, որ իրենք ռազմական պատրաստականությանն ուղված «զորավարժություններ» են իրականացնում, բազմաթիվ պատճառներ կան` ճիշտ հակառակին հավատալու համար», - մեկնաբանում է Մայքլ Վեյսը:
«Հաշվի առնելով Կրեմլի անամոթ ստերը Ղրիմ ներխուժելուց առաջ և հետո` ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն խիստ անհանգստացած են այն հարցով, թե ինչ կարող է պատահել հաջորդիվ»,-նշում է Foreign Policy-ի լրագրողը` շատ այլ պատճառներ բերելով, որոնք ստիպում են կասկածանքով մոտենալ Մոսկվայի մտադրություններին:
Նախ` նա նշում է, որ զոքերի մակարդակն ու ակտիվությունը սահմանային գոտում հատել է «ուսումնավարժանքների» համար նախատեսված սահմանը: Ըստ Վեյսի` ռուսական զորքերի թիվը կազմում է 50000, մինչդեռ ԱՄՆ պաշտոնյաները խոսում են շուրջ 40000-ի մասին: Համեմատելու համար նշվում է, որ մինչ այժմ ԱՄՆ 30000-անոց զորք է պահում Աֆղանստանում:
Բացի այդ, ինչն ավելի խոսուն է, Պենտագոնը ևս որևէ գործողություն չի նկատել, որը կապացուցեր ուսումնավարժանքների իրականացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



