Գնված առաքինություն. Կուսաթաղանթի վերականգնում արժե 50 հազար դրամLife.panorama.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հարսանիքի հաջորդ օրը հարսին ամուսնու հարազատները գյուղի կենտրոնում ծեծել ու վերադարձել են հայրական տուն. պատճառը` կույս չէր: Այս դեպքը ոչ թե 19-րդ դարում, այլ բոլորովին վերջերս է տեղի ունեցել: Այն, որ հայաստանյան բուժհիմնարկներում հնարավոր է կուսաթաղանթը վերականգնել, երևի թե գաղտնիք չէ, գաղտնիք չէ նաև, որ այդ գործընթացը անկախ Հայաստանի ձեռքբերումներից չէ, արմատները գնում է Խորհրդային Միության ժամանակաշրջանը:

Հայաստանի մարզային հիվանդանոցներից մեկի բժշկուհի ՍուսաննանLife.panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միշտ էլ պահանջարկ եղել է կուսաթաղանթի վերականգնման: Նրա տեղեկացմամբ,  վիրահատությունը տևում է 10 րոպե, արժեքը՝ 50 հազար դրամ.: Մարզային հիվանդանոցներ սովորաբար այցելում են Երևանից, իսկ մարզերից աղջիկները կա՛մ Երևան են գնում, կա՛մ այլ մարզերի բուժհիմնարկներ: Բժշկուհիները դժկամությամբ էին խոսում թեմայից: 

Բժշկական գիտությունների թեկնածու, սեքսապաթոլոգ Վրեժ ՇահրամանյանըLife.panorma.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ նվազել է տղաների առաջին սեռական հարաբերության տարիքը և միջինացված տվյալներով կազմում է 16 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն. «Սեռական կյանքի սկզբի շարժառիթները տարբեր: Ինտիմ, մտերմիկ շփման կարիքը, հետաքրքրությունը, զուգընկերոջ թախանձը, հասակակիցների օրինակը, ինտերնետը և էրոտիկ բնույթի զանազան հեռուստահաղորդումները` ահա դրանց ոչ լրիվ թվարկումը: Ընդ որում, որքան վաղ է սկսվել սեռական կյանքը, այնքան քիչ է այն սիրով պայմանավորված եղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել