Ո՞վ է ասել, որ մենք թույլ ենք: Հա, էն մարդկանց տեսանկյունից ենք թույլ, ովքեր բացի հայ առաքելական քրիստոնյաներից, բացի մնացածին հայ չեն համարում: Այդպես մտածողները լինեն՝ աշխարհիկ, թե խավարամիտ, կղերական հոգևորական, առաջին ապազգային ոչ հայերն են՝ հայկական ծագումով: Ինձ համար հայը մնում է հայ՝ անկախ նրանից, թե նա առաքելական է, հայ կաթոլիկ, հայ ավետարանչական, հայ բողոքական, թե մահմեդական հայ: Կարծում եք՝ մենք 301թվականին ենք ձևավորվե՞լ: Ոչ, մենք 6000-ամյա էթնոս ենք՝ անկախ կրոնից: Եկեք այդպես անենք և առանց այդ էլ սակավաթիվ մեր ազգը պառակտենք, միայն առաքելական հայերին հայ համարենք և մեզանից բան չմնա: Կամ ո՞վ է ասել, որ ազգը կրոնական հոսանքի պատկանելության շուրջ պետք է համախմբվի: Ազգը պետք է համախմբվի ազգային նպատակների շուրջ ոչ թե հայ առաքելական եկեղեցու կամ այլ եկեղեցու շուրջ, ուզենք թե չուզենք, արդեն մեր ազգի մի ճնշող հատված այլևս առաքելադավան չէ, կրոնական կազմակերպություններն ինձ համար ընդունելի են այնքանով, որքանով համապատասխան պետականամետ հայացքներ կդավանեն, ամոթալի չի լինի հանուն հայրենիքի զենք բռնել և այլ: Մի խոսքով, եթե կարողանանք մեկ նպատակի՝ մեծ Հայաստանի վերականգնման շուրջ համախմբել ողջ ազգը, դա կլինի մեր պատմության ամենաարևոտ շրջանը: Հայեր, մեր երակներում նույն արյունն է հոսում՝ անկախ նրանից՝ քրիստոնյա ենք, հեթանոս, թե մահմեդական:



