Թուրքիայում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բոլորի հայացքը սևեռվել է Էրդողանի վրաPanorama.am-ը գրում է.

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ բոլորի հայացքները սևեռվել են Էրդողանի վրա: Այս մասին գրում է «ABC» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Associated Press»-ին:

«Թուրքիայի վարչապետ Էրդողանը ներքաշվեց կաշառակերության վերաբերայլ սկանդալում, որի պատճառով պաշտոնից ազատվեցին 4 նախարարներ: Նա արգելափակեց «Twitter»-ը և «YouTube»-ը, որն էլ թե ներքին, և թե արտաքին զայրույթն առաջացրեց: Թուրքական լիրան արժեզրկվում է, տոկոսադրույքները բարձրանում են և Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում:

Այս ամենը ստիպում են դուրս մղել նման առաջնորդին քաղաքականությունից: Սակայն քանի որ կիրակի թուրքերը պատրաստվում են տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններին, Էրդողանը մնում է քաղաքական սցենարի կենտրոնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել