«Մոլորակի ժամ». Յուրաքանչյուր մարդ պետք է մտածի բնության պահպանության մասին և բնական ռեսուրսներն օգտագործի խելամտորենPanorama.am-ը գրում է.

Հայաստանում արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիայի շրջանակներում մարտի 29-ին ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի ( WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նրա խոսքերով` «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի նպատակն է հասարակությանը միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

«Ակցիան ունի համաշխարհային նշանակություն, բայց մենք մտածում ենք Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին, որոնք վերջին տարիներին հանքարդյունաբերության զարգացման, փոքր ՀԷԿ-երի կառուցման և աղբի ոչ ճիշտ կառավարման շնորհիվ կանգնած է լուրջ խնդիրների առաջ: Յուրաքանչյուր մարդ պետք է մտածի բնության պահպանության մասին, և բնական ռեսուրսներն օգտագործի խելամտորեն»,- ասաց Կ.Մանվելյանը:

Կ.Մանվելյանը նշեց, որ այս տարի բացի խորհրդանշական լույսերի մարումից, Երևանում երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ և WWF հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի կունենա հեծանվային ֆլեշ-մոբ երթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30-ին: Երթի նպատակն է հասարակությանը ներգրավել «Մոլորակի ժամը» ակցիային` խթանելով այլընտրանքային տրանսպորտի օգտագործման ծավալների ավելացումը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության պետ Հրաչ Ծուղունյանն էլ ասաց, որ նախարարությունը առաջին իսկ օրվանից մասնակցել է և կշարունակի մասնակցել այս միջոցառմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել