1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել է գերմանական Derwesten կայքին
«Տարվա ընթացքում Հայաստան եմ մեկնում երկու անգամ: Երբեմն ավելի հաճախ, եթե պետք է մասնակցեմ հավաքականի խաղերին: Բնականաբար, հայրենիքում ինձ շատ լավ են ընդունում:
Ֆուտբոլն իմ կյանքն է: Խաղում եմ ոչ թե հանրահայտ լինելու, այլ սիրելի գործով զբաղվելու համար: Երազել եմ խաղալ դեռ այն տարիքից, երբ կարծում էի, որ դա հեշտ է անել: Սակայն մեծանալու հետ հասկացա, որ ֆուտբոլը բարդ խաղ է: Լավ ֆուտբոլիստ դառնալու համար անհրաժեշտ է անընդմեջ բարելավել խաղային որակներն ու մտածել խաղադաշտում:
Լավ հանդիպում անցկացնելուց հետո երկրպագուները սկսում են խոսել այդ մասին, քննարկել խաղը: Նման դեպքերում ես ինձ լավ եմ զգում: Երջանիկ եմ:
Ինչ վերաբերում Ուկրաինային, ապա այնտեղ բազմաթիվ ընկերներ ունեմ, միշտ խոսում եմ խաղացողների, մարզչի հետ։ Բայց չեմ ցանկանում խոսել քաղաքականության մասին: Դա իմ գործը չէ»,- Derwesten-ը մեջբերում է Հենրիխ Մխիթարյանի խոսքերը: