Անցած տարվա աշնանից մեզ մոտ շատ է խոսվում ուկրաինական ճգնաժամից, հնչում են տարբեր կարծիքներ՝ կրկին պրոռուսական տեսանկյունից, կամ պրոարևմտյան, մեկն ասում է, որ Մայդանի հաղթանակը մեծ ազդեցություն կունենա նախկին խորհրդային երկերների համար, իսկ մյուսը՝ կատաղի քննադատության ենթարկում Մայդանը: Մեկի համար Մայդանում կանգնածները ֆաշիստ Արևմուտքի գործակալ մայդանուտի բանդերլոգների հավաքածու է, իսկ մյուսի համար առաջադեմ մարդկության զարգացման ուղին բռնած, ռուսական լծից ազատվել ուզեցող մարդկանց պայքարող հավաք: Ու չգիտես՝ ինչի, 2 կողմն էլ ասում են, որ իրենց տեսակետը բացարձակ ճիշտ է և վերաբերում է ողջ Ուկրաինային, որ իրենց տեսակետը ճիշտ է ամբողջ Ուկրաինայի համար: Ուկրաինան 2 էլ համարում են մի երկիր, որտեղ իրենց տեսլականը հնարավոր տարբերակ է զարգացման համար: Այդ 2 տեսակետներից մեկի բացարձակ ճիշտ լինելու համար նախ պետք է լինի ուկրաինական ժողովրդի ընդհանուր շահ և միասնական ազգային տարածք: Կհամարձակվեմ 2 էլ արմատապես տարբերվող կարծիք հայտնել՝ չնայած՝ կարող եմ դառնալ երկուսի աչքի փուշը. հարգելինե՜րս, արևմտամետներ և ռուսամետներ ջան, ըստ իս, երկուսդ էլ համ ճիշտ եք, համ սխալ: Ձեր ընդհանուր սխալն այն է, որ ձեր զարգացման սցենարը Ուկրաինայի համար ներկայացնում եք ողջ երկրի համար, իսկ ճիշտ եք, որովհետև կա 2 Ուկրաինա, և դուք ճիշտ եք առանձին այդ երկու Ուկրաինաների համար: Միասնական ազգային-պետական շահ ունենալու համար պետք է, որ պետության մեջ ապրեն մեծամասամբ նույն էթնիկ կազմ ունեցող մարդիկ, լինի մեկ ազգ, իսկ Ուկրաինան միատարր չէ, կհամարձակվեմ ասել մինչև վերջ ձևավորված ազգ չէ, իսկ որո՞նք են այդ 2 Ուկրաինաները: Արևմտյան Ուկրաինա և կենտրոնական, իսկ մյուս կողմից հարավարևելյան: Միասնական էթնոս լինելու համար անվիճելի է, որ պետք է ժողովուրդը ունենա նույն կրոնը, խոսի նույն լեզվով, ունենա նույն պատվելի հերոսները, ունենա նույն արժեհամակարգը, իսկ Ուկրաինայում դա, ինչպես բոլորս գիտենք, չկա.
1. Արևմտյան և կենտրոնական Ուկրաինայում խոսում են ուկրաիներեն, կաթոլիկ քրիստոնյա են, բացարձակ հերոս են համարում Ստեպան Բանդերային, միշտ պրոեվրոպական հայացքներ են ունեցել՝ կապված երկար տարիներ լեհական սահմաններում գտնվելու հետ, քաղաքական հայացքներում գերակշռում են ազգայնականության ջատագովները, ատում են ռուսական պետությանը մի մասնել անգամ ռուս ազգին:
2. Հարավարևելյան Ուկրաինայում խոսում են ռուսերեն՝ կամ ռուսներ են ապրում կամ ռուսախոս ուկրաինացիներ. կրոնով ուղղափառ քրիստոնյաներ են, պրոռուսական հայացքներն են գերակշռում, կա հակակրանք Եվրոպայի հանդեպ, վերջին տականք են համարում Ստեպան բանդերային և նրա զինակիցներին, գերակշռում են կոմունիստասոցիալիստական հայացքները, կային նաև այստեղ մարդիկ, որ եվրաինտեգրացիայի կողմնակից էին, բայց հիմա այս իրավիճակում նրանք դժվար նույն կարծիքին մնային: Համոզվեցի՞նք, որ չկա միասնական ուկրաինական տեսլական: Այս երկու Ուկրաինաների բնակիչներին միավորում էր միայն նույն անձնագիր ունենալը: Նենց որ, շատ մի վիճեք իրար հետ, հարգելի ռուսա և եվրոպա մետներ, երկուսդ էլ համ ճիշտ եք, համ սխալ:



