1in.am-ը գրում է.
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ 2014 թվականին Ուկրաինան ակնկալում է միջազգային գործընկերներից ստանալ 13.5 մլրդ դոլարի չափով վարկային ռեսուրս: Այս մասին նա ասել է «Շուստեր Live»-ի եթերում:
Նրա խոսքով՝ Ուկրաինային միջոցներ տրամադրելու պատրաստակամություն են հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԵՄ-ն, Ճապոնիան և Լեհաստանը:
Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինայի բյուջեի ներկայիս դեֆիցիտը կազմում է 500 մլն գրիվեն (46 մլրդ դոլար):
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_261366.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



