Թերթի փոխանցմամբ՝ օրերս մեկօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, 2 ժամանոց հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և նույն օրը վերադարձել։ 

«Մեր աղբյուրները պնդում են, որ Աբրահամյանը Հայաստան է եկել Կիևից՝ ուկրաինացի միլիարդատեր ընկերներից մեկի հետ, վերջինիս սեփական ինքնաթիռով, ով, ի դեպ, նույնպես մասնակցել է նախագահական այցին։ Նպատակը, ըստ նույն աղբյուրների, գործնական է եղել, ուկրաինացի միլիարդատերը ցանկանում է ներդրում անել Երևանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել