«Մեր տեղեկություններով, ՄԱԿ-ում Հայաստանի «դեմ» քվեարկությունն անակնկալ է եղել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի համար. քվեարկության նախօրյակին Երևանից զանգահարել են նրան, ասել, որ չեզոք ենք քվեարկելու, ու կարող է այս «ավետիսը» փոխանցել ուկրաինական կողմին, որը Հայաստանում իր դեսպան Կուխտային ժամանակավոր հետ էր կանչել՝ տեսնելու, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը ՄԱԿ-ում։ Քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երևան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»։
Մեր տեղեկություններով, սակայն, ուկրաինական ԱԳՆ-ում տարակուսած են, և արդեն որոշում կա, որ պարոն Կուխտան չի վերադառնա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել