Հարգելի գործընկերներ, ինչպես նախապես հայտարարվել էր, մարտի 31- ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումներ: Վաղօրոք հայտարարված օրակարգում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ թեմայի, զեկուցողների և ընթացակարգի առումով: Այս հղմանը կից նյութում այդ ամենը արտացոլված է:
Ինչ վերաբերում է նախագծին, ապա դրանից դուրս է բերվել հետևյալ դրույթը, «Լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ»,
Հանվել է նաև անհայտ հեղինակի սահմանումը: Նախագիծը լրացվել է այլ դրույթով, որը վերաբերում է հայցվորի վրա աղբյուրի ոչ հայտնի լինելը ապացուցելու պարտականությունը հստակեցնելուն: 
Ազգային ժողովի կայքում նախագծի լրամշակված տարբերակը տեղադրել հնարավոր չէր զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ լրամշակման որևէ պաշտոնական ընթացակարգ այն չի անցել: Նոր տարբերակը կբաժանվի լսումների ընթացքում, որպես հետագա քննարկման առարկա: Լսումների ընթացքում կամփոփվեն նաև մեկնաբանությունների մասով արված առաջարկները, քանզի դրանք բազմաբնույթ էին, իսկ երբեմն նաև իրար բացառող: Լսումները այս հարցի կապակցությամբ քննարկումների մեկնարկն են և ոչ ամենևին վերջին հանգրվանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել