«Ես ամբողջ կյանքս ձեզնից ներում եմ հայցելու». Վարդան ՊետրոսյանArmnewsTV.am-ը գրում է.

Վթարից մահացած երիտասարդների հարազատները նիստից առաջ բարկացած էին: Նրանցից երեքին շտապօգնության բրիգադն օգնություն էր ցուցաբերում երբ նիստն արդեն սկսվել էր: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը կողմերի համաձայնությամբ որոշեց նիստը 15 րոպե հետաձգել: Նիստը վերսկսվելուց հետո դատարանին ներկայացվեցին Ֆրանսիայից ժամանած փաստաբանները` Ժերար Չոլաքյանն ու Մարի Տոզեն: Նրանց հետ նիստին ներկա թարգմանչի ներգրավումն, ըստ դատավորի` չէր կատարվել օրենքով սահմանված կարգով, հետևաբար այս նիստին նոր փաստաբանները կարծիք հայտնելու հնարավորություն չունեցան: 
Ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց Վարդան Պետրոսյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդություն, նշելով, որ նրա կալանքը երկարաձգելը կատարվել է օրենքի խախտումներով: Պաշտպանի միջնորդության վերաբերյալ իր կարծիքը հայտնելու փոխարեն Վարդան Պետրոսյանը դիմեց մահացածների մայրերին, ասելով, որ պատրաստ է ծնկաչոք ներում հայցել, բայց օրենքը թույլ չի տալիս:
Վարդան Պետրոսյանն նշեց, որ դատարանը խոչընդոտել է իր և տուժածների միջև երկխոսությանն ու շփմանը: Դատավորը հեռացավ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը քննարկելու համար ու վերադառնալով հրապարակեց վճիռը: 
Ամբաստանյալի պաշտպանը վիճարկեց որոշումը, նշելով, որ այն հիմնավորված չէ: 
Ամբաստանյալի պաշտպանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր դատավորի գործողություններին: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դատավոր Մկրտչյանի որոշումները կողմնակալ են եղել և միջնորդություն ներկայացրեց` պահանջելով նրա ինքնաբացարկը: Աշխատանքային օրն ավարտված էր և նոր միջնորդության քննարկումը դատավոր Մկրտչյանը հետաձգեց մինչև ապրիլի չորսը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել