1in.am-ը գրում է.
Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը քննադատելու համար համացանցում ստորագրահավաք է սկսվել Անդրեյ Մակարևիչին ժողովրդական արտիստի կոչումից և «Հայրենիքին ծառայությունների համար» շքանշանից զրկելու վերաբերյալ` իր իսկ համաքաղաքացիների կողմից:
Դիմումի տեքստը հրապարակվել է կենտրոնական հեռուստաալիքներից մեկով:
«Ա. Մակարևիչը սույն թվականի մարտի 15-ին Մայդանի մարդասպանների հետ քայլում էր Մոսկվայի փողոցներով և վանկարկում` Բանդերան կգա, կարգուկանոն կհաստատի: Նա շատ լավ հասկանում էր` ինչ է սպասվում Ուկրաինայի հարավ-արևելքում բնակվող մարդկանց, եթե ֆաշիստների զորքը գնար այնտեղ կարգուկանոն հաստատելու:
Դա նշանակում է, որ Մակարևիչը հրահրում է Ուկրաինայում, ինչը նշանակում է՝ նաև Ռուսաստանում, մարդասպանության»,- նշվել է տեքստում:



