Ես հասկանում եմ այն ստատուսները, որոնցում ՄԱԿում Հայաստանի քվեարկության հետ կապված մտահոգություն, թեկուզ՝ հոռետեսություն, անգամ ողբ է արտահայտվում Հայաստանի ապագայի համար: Ես չեմ հասկանում այն ստատուսները, որոնցում սրտաճմլիկ կերպով ուկրաինացիներից ներողություն են խնդրում ՀՀ իշխանությունների գործողության համար, քիչ է մնում Ուկրաինային ու Եվրոպային խոստանան պաշտպանություն մեր իշխանություններից, ու դա անում են այլոց արժեքներին մի առանձնահատուկ նվիրումով ու պաթոսով: Դե արի ու մի ասա, որ ձեր վրա «շառ» են արել, թե հայ եք... մի հավատացեք, սուտ է, ձեր կյանքով ապրեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



