Սալվադոր Դալին 20-րդ դարի ամենահայտնի մարդկանցից մեկն էր: Անվիճելի է, որ նրա ստեղծած արվեստը խորհրդանշական է, սակայն նրա տարօրինակ անհատականությունը, ճաշակի զգացումը, միայն իրեն հատուկ բեղերը իրենց դերն էին խաղում մարդկանց մոտ տպավորելու ու նրան հիշելու համար:

 6  Նա հավատում էր, որ իր մահացած եղբոր վերամարմնավորումն է (ռեինկարնացիա)


Դալիի տարօրինակ ապրելակերպը հնարավոր է կապված լիներ իր մանկության հետ: Մինչև Դալիի ծնունդը նրա մայրը մեկ այլ որդի էր ունեցել, ում նույնպես Սալվադոր Դալի էին կնքել: Ցավոք, առաջին Սալվադորը 22 ամսեկան հասակում ստամոքսի վարակի պատճառով մահանում է: Ինն ամիս անց ծնվում է Սալվադոր Դալին: Եվ քանի որ նա շատ նման էր առաջին` մահացած որդուն, ու ծնվել էր նրա մահվանից ուղիղ 9 ամիս հետո, ծնողները սկսում են կարծել, թե դա հենց իրենց մահացած որդին է, որը նորից է ծնվել: 5 տարեկանում ծնողները Սալվադորին տանում են իրենց մահացած որդու գերեզմանին ու ասում նրան, ոոր նա իրենց առաջին Սալվադորի վերածնունդն է: Սա հոգեբանական լուրջ ազդեցություն էր թողել Դալիի վրա: Հետագայում իր ստեղծագործություններում կարելի էր տեսնել մահացած երեխայի մասին ակնարկները:

 5  Սադիզմ՝ մանուկ հասակում

dali_1120634c

Դալիի համար դեռ վաղ տարիքից ցավն ու հաճույքը գրեթե նույն բանն էին: Համենայն դեպս, սա էր այն արդարացումը, որը ուներ Դալին առանց որևէ պատճառի մարդկանց վրա հարձակում գործելու իր սովորությունը բացատրելու համար: Ամենատարօրինակ ու սարսափելի դեպքը պատահեց, երբ նկատում է, որ անվտանգության վանդակապատերը տեղադրված չէին այն կամրջի վրա, որի վրայով քայլում էր ընկերոջ հետ: Տեսնելով, որ ոչ ոք չկա տարածքում, Դալին որոշում է ընկերոջը վայր գցել կամրջից: Տղան 5 մետր ցած է ընկնում ու լուրջ վնասվածքներ ստանում: Եվ, ո՛չ, Դալին դրանից հետո ամենևին էլ մեղքի զգացում չի ունեցել. մինչ ընկած երեխայի մայրը նրան օգնության կհասներ, Դալին պարզապես կողքից նայել ու ժպտացել է՝ բալ ուտելով:

Նույն տարում` ավելի ուշ, նա հոգ էր տանում մի վիրավոր չղջիկի մասին, երբ տեսնում է, թե ինչպես են բազմաթիվ մրջյուններ հավաքված դանդաղ խժռում են չղջիկին, նա պարզապես վերցնում է մրջյունոտ չղջիկին ու կծում:

 4  Մարդկանց զվարճացնելու և ուշադրություն գրավելու նրա տաղանդը

dali ocelot library congress

Բացի այն, որ Դալին հրաշալի արվեստագետ էր, գրող, գիտնական (և ով գիտի՝ էլ ինչ, երբ նա առավոտյան արթնանում էր ու որոշում ինչ-որ բան անել), նաև հրաշալի շոումեն: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար նա երբեմն այնպիսի բաներ էր անում, որ նրա այդ տաղանդը շատ ավելի մեծ էր թվում նրա մյուս տաղանդներից: Այսպես, Դալին մի անգամ դասախոսություն էր կարդում սուզվելու լողազգեստով, որը նա հրաժարվում էր հանել, ինչի արդյունքում նա գրեթե շնչահեղձ էր լինում: 1955թ.-ին նա Rolls-Royce-ում ելույթ էր ունենում ծաղկակաղամբներով, քանի որ չափազանց շատ էր սիրում դրանց տեսքը:

Իր՝ «Սալվադոր Դալիի աշխարհը» գիրքը վաճառելու համար նա Մանհեթենի գրախանութում պառկում է հիվանդանոցային մահճակալի վրա՝ շրջապատված կեղծ բժիշկներով ու բուժքույրերով ու ուղեղի ալիքների չափման մեքենային միացված: Նա, ով գնում էր նրա գրքի օրինակը, նաև իր ուղեղի ալիքների գրանցված պատկերի օրինակ էր ստանում: Իսկ հետո նա նորից ծաղկակաղամբներով լի լիմուզինով զբոսանքի էր դուրս գալիս Փարիզի փողոցներում՝ զարմացնելով մարդկանց:

 3  Հիտլերով նրա տարվածությունը

rsz_1943px-dali_allan_warren

Դալին տարված էր Հիտլերով, այնքան, որ նույնիսկ Հիտլերին էր դա անհասկանալի կթվար: Ժամանակի բազմաթիվ սյուրռեալիստներ չէին ընդունում ֆաշիզմը, մյուս կողմից, Դալին Հիտլերին նկարում էր իր կտավներում: Դալիի կտավներից մեկը, որը շրջած վիճակում բնապատկեր է պատկերում, Հիտլերի դիմանկարն է: Ավելին, երբ նրան հարցնում են Հիտլերի մասին, նա պատասխանում է, որ ինքը Հիտլերի մասին երազում է այնպես, ինչպես տղամարդը կերազեր կնոջ մասին: Նրա` Հիտլերի գեղանկարներից են այս մեկը և այս մեկը (Հիտլերի նկարը ափսեի մեջ):

 2  Դալի Ատոմիկուս

Dali Atomicus (2)

Դալի Ատոմիկուսը Դալիի և հայտնի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմենի համագործակցության արդյունքում ստեղծված լուսանկար է: 1948թ.-ին ստեղծված այս լուսանկարը իսկապես ապշեցուցիչ է, քանի որ այն ստեղծվել է այն ժամանակ, երբ դեռևս գոյություն չուներ ֆոտոշոփ համակարգչային թվային ծրագիրը, որով հնարավոր կլիներ ստանալ լուսանկարի էֆեկտները: Այն, ինչ տեսնում եք լուսանկարում, ամբողջովին իրական է: Լուսանկարը միանգամից չի ստացվել, ու 28 անգամ փորձելուց հետո է միայն, որ հնարավոր է եղել ստանալ վերջնական արդյունքը:

 1  Թագավորական սիրտ 

Չնայած՝ երբեմն Դալիին խելագար են անվանում, Դալին իսկական հանճար էր: Ապացույցը, թերևս, զարդերի նրա հավաքածուն էր, որը նա ստեղծել էր ամերիկացի միլիոնատեր Կումինս Քեթերվուդի հետ: Քեթերվուդը թանկարժեք քարեր գնելով միլիոնավոր դոլարներ է ծախսել, իսկ Դալին այդ ամենը հրաշալի զարդերի ստեղծման համար է կիրառել: Դալիի նախագծած դիզայնով զարդերի հավաքածուն (Dali Joies) արտադրվել է Նյու Յորքում ոսկեգործ Կառլոս Ալեմանի կողմից: Ընդհանուր առմամբ, 39 զարդ է պատրաստվել, որոնք 1999թ.-ին վաճառվել են Սալվադոր Դալիի հիմնադրամին՝ 5.5 միլիոն եվրոյով:

Հավաքածուի ամենատպավորիչ գործը «Թագավորական սիրտն է»: Այն ստեղծված է մաքուր ոսկուց ու զարդարված է 46 ռուբիններով, 42 ադամանդներով ու երկու զմրուխտներով: Աշխատանքի ամենատպավորիչ մասը, սակայն, այն է, որ սա իրական սրտի նման է  բաբախում (տե՛ս տեսանյութը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել