Տեսնես մեր մոմասեր, սարասեր և այս վերջերս «ռետրոյացավ» կպած ռեժիսյորները (քիպմեյքերները) մի օր կնկարեն այսպիսի թեթև և ամառային «կլիպ»: ՄԻ անգամ Դար 21-ով (կարծեմ) դիտում էի թե ինչպես են նկարահանում մեր սուպեր-պուպեր աստղերից մեկի կլիպը: Չեմ ասի այդ «աստղը» ով էր և նրա որ «անմահ» ստեղծագործությունն էր նկարահանվում, միայն նշեմ, որ չհաջողված դուբլերի քանակը շատ, շատ մեծ էր:
Եթե ուշադիր դիտեք այս «կլիպը» կտեսնեք, որ այն նկարված է մեկ, կրկնում եմ ՄԵԿ ԴՈՒԲԼՈՎ: 
Մի դուբլով նկարված «կլիպ», որի մեջ կա՝ և պար, և բեմադրություն, և սյուժե, և «մասովկա», և դրայվ:
Երգի բառերի «խորության» և երաժշտության «պրիմիտիվության» մասին չէ որ ուզում եմ խոսել (սրանք ոնց կարան մեր «աստղերի» նման խորիմաստ և մեղեդային երգեր երգեն): Ի՞նչ եք կարծում, Պատապը ավելի տաղանդավոր է քան ասենք մեր «ռեպերները» կամ Նաստյան ավելի լավ դերասանուհի է քան մեր «երգչուհիները»:
Իմ կարծիքով ոչ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել