«32 ատամ» ակումբի դերասան Կարեն Մկրտչյանը իր բուժումը սկսել է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի կլինիկաներից մեկում: Գերմանացի բժիշկներն ամեն ինչ անելու են, որ Կարենին առանց վիրահատության ոտքի կանգնեցնեն: Դա բարդ, երկարատեւ եւ թանկարժեք պրոցես է. բուժումը նախնական տվյալներով կտեւի 3 ամիս եւ կարժենա 80 հազար եվրո: Մինչդեռ Կարեն Մկրտչյանի հաշվեհամարին կա դեռևս 62 հազար եվրո:
«Եզրագծից այն կողմ» և այլ ֆիլմերի և թատրոնի դերասան, Արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել