Panorama.am-ը գրում է.
Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում մի շարք երկրների կողմից իրականցված առաջընթացի վերաբերյալ զեկույց: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը:
Զեկուցում ընդգծվում է թե մինչև հիմա ինչ գործունեություն են ծավալել արևելյան գործընկերության վեց երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Զեկույցում կարևորել են այն ոլորտները, որտեղ բարեփոխումներ են անհրաժեշտ:
Ուկրաինայի մասին հատվածն ամբողջությամբ նվիրված է ներկա ճգնաժամին. ԵՄ-ն կոչ է արել Ուկրինային ազատ կերպով ուսումնասիրել «քաղաքացիական բողոքի ընթացքում երկու կողմերի կողմից իրականացված բռնի գործողությունները»:
Եվրոպական հանձնաժողովը նշել է, թե ցանկալի է, որ վերոնշյալը իրականացնի Եվրոպայի խորհրդի կողմից առաջարկվող միջազգային խորհրդատվական հանձնաժողովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ