Lurer.com-ը գրում է.

Այս ամռանը մեծ էկրաններին կհայտնվի երկար սպասված «Հերակլես» ֆիլմը` ռուս թոփ մոդել Իրինա Շեյքի և դերասան Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ:

Քանի դեռ էքշն ֆիլմերի երկրպագուները գտնվում են անհամբեր սպասման մեջ, համացանցում արդեն հայտնվել է թրեյլերի առաջին պաշտոնական թրեյլերը: «Հերակլեսը» առաջին կինոնկարն է, որում Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին մասնակցություն է ունեցել, այդ իսկ պատճառով ֆիլմը կարելի է համարել ռուս մոդելի կինոդեբյուտը:

Սյուժեի հիմքում կիսաստված Հերակսշլեսի պատմությունն է, որ դիցաբանության համաձայն որբ է մնացել և մխիթարվում է միայն դաժան պայքարներով: Ֆիլմում Շեյքը մարմնավորում է հերոսի կնոջ` Մեգերայի կերպարը: Ի դեպ, ռեժիսոր Բրեդ Ռեթները որոշել է իր ստեղծագործության աշխատանքներում ընդգրկել ևս մեկ մոդելի` Բարբարա Պավլինին: Ֆիլմում նկարահանվել են մի շարք աստղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել