Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ Ուկրաինայի դեպքերը սկսենք դիտարկել այլ տեսանկյունից: Հայաստանյան մայդանային ռոմանտիկներն էլ պետք է փորձեն երկչափանի կոորդինատային համակարգից դուս գալ:
I և II համաշխարհային պատերազմների ընթացքում եվրոպական գերտերությունները վերածվեցին ռեգիոնալ տերությունների: Եվրոպական կայսրություններն իրենց տեղը զիջեցին ԱՄՆ-ին, իսկ սառը պատերազմից հետո ԱՄՆ դարձավ միակ գերտերությունը: Եվ այդ դերը ԱՄՆ-ն պետք է կարողանա պահպանել: Վերջին տարիների ընթացքում Եվրոպայի և Ռուսաստանի տնտեսություններն այնքան էին սերտաճել, որ կար վտանգ, որ Եվրոպան ու Ռուսաստանը, Չինաստանից հետո, երրորդ առանցքը կձևավորեն: Ռուսաստանն իրենից վտանգ էր ներկայացնում նաև գաղափարախոսական տեսանկյունից` այն եվրոպական ազգայնականների համար դառնում էր ազգայնականության և հակալիբերալիզմի գաղափարական կենտրոն: 
Եթե այս տեսանկյունից դիտարկենք Ուկրաինայի դեպքերը և դրանից հետո ընթացող զարգացումները, ապա կնկատենք, որ Ռուսաստանին մեկուսացնելով և այն Եվրոպայի համար սպառնալիք դարձնելով` ԱՄՆ ձգտում է Եվրոպան վերադարձնել իր ազդեցության տակ: Դրան պետք է նպաստի նաև միացյալ` ԱՄՆ-Եվրոպա տնտեսական նոր միավորման նախագիծը: Այս առումով ԱՄՆ կարծես թե հասնում է իր նպատակին: Ինչ վերաբերում է Ղրիմի և Ուկրաինայի ճակատագրին, ապա դրանք այս խաղի կոնտեքստում շատ երկրորդական նշանակություն ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել