Սակայն Վալենտինի, ասել է թե սիրո /ոչ ընտանիքի, ոչ ամուսնության, այլ հենց սիրո/ տոնի արմատավորումը խոսում է այն մասին, որ մեր երկրում արդեն եկել է մարդկային, ոչ եկեղեցական, ոչ պետական տոն ունենալու ժամանակը: Ի վերջո, ինչ այլընտրանք է մեզ առաջարկվում՝ օրացույցային կարմիրով նշված մեռելո՞ցը, թե սովետական հնամենի ու անհասկանալի մարտի 8-ը: Ինչու մեր մշակութային օրակարգում չեն կարող լինել փոխառություններ ու հավելումներ: Եվ եթե մենք այնքան ազգային, ամբողջական ու ինքնաբավ հանրություն ենք, ինչու ենք այդքան… անկատար:
Շնորհավոր սիրո տոնը, հայեր, մենք երբեք չենք ընդունել, որ դրա կարիքը շատ ենք զգում..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



