1in.am-ը գրում է.

Ենթագիտակցությանն է պետք ապավինել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ճանաչել ստախոսին: Նման եզրակացության են եկել Բերքլիի կալիֆոռնիական համալսարանի հոգեբանները: Հետազոտողների խոսքով՝ երբ մարդը գիտակցաբար փորձում է տարբերել ճիշտը ստից, նա ուշադրություն է դարձնում զրուցակցի վարքին, շարժումներին ու հայացքին: Այս մասին ասվում է Psychological Science ամսագրում:

Սակայն, ինչպես վստահեցնում են նոր հետազոտության հեղինակները, նման գործողությունները ոչ միշտ կարող են լինել ստի ճիշտ ցուցիչներ:

Հետազոտության համահեղինակ Լին Բրինկեի խոսքով՝ իրենք անցկացրել են հետազոտությունն այն բանից հետո, երբ պարզվել է, որ մարդը վատ է տարբերակում սուտը:

72 կամավորների մասնակցությամբ անցկացվել է փորձ, որի ընթացքում նրանց ցուցադրվել է հանցանք կատարած կասկածյալների մասնակցությամբ տեսագրություն: Ստախոսներին նրանք ճանաչել են 43 տոկոս դեպքերում, մինչդեռ ճշտախոսներին՝ 48 տոկոս դեպքերում:

Ենթագիտակցական ռեակցիան աշխատում է, նույնիսկ երբ մենք նրան չենք լսում և արտահայտում ենք «գիտակցական» կարծիք:

Մասնագետների խոսքով՝ կարելի է ենթադրել, որ ստի հայտնաբերման տեսանկյունից անգիտակից միջոցառումները կարող են ապահովել միջանձնային հարաբերությունների հավելյալ ըմբռնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել