
23 տարեկան հասակում Բիլլին ձերբակալվել էր բռնաբարությունների մեղադրանքով: Նրա մեղավորությունը բացահայտ էր: Հոգեբանները նկատեցին, որ նա ժամանակ առ ժամանակ տարօրինակ վարք է ցուցաբերում: Մեղադրալի մանրամասն ուսումնասիրության հետևանքով մի շարք հետաքրքիր մանրամասնություններ պարզվեցին:
Բիլլի Միլիգանը ծնվել է 1955թ.-ին և որոշ ժամանակ անց հայտնվել է հոգեբանության բոլոր դասագրքերում: Սովորաբար անձի երկվությունը նշանակում է, որ մի մարդու մարմնի մեջ երկու անձնավորություն է գտնվում, որոնք հակամարտում են միմյանց միջև: Բիլլիի ներսում հավաքվել էր 24 անձնավորություն, որոնց փոփոխությունը շրջապատող մարդիկ կարողանում էին տարբերել ձայնի տոնայնությամբ և դիմախաղով:
24 անձնավորություններից 10-ը հիմնական էին, իսկ մյուսները ճնշվում էին վտանգավոր գործողությունների ներքո: Անձնավորությունների խճանկարն ուղղակի ֆանտաստիկ էր.
Բիլլի- սկզբնական Ուիլյամ Սթենլի Միլլիգան, հակված է ինքնասպանության
Արթուր- կրթված բրիտանացի, ով պատասխանատու էր «ընտանիքի» կարգ ու կանոնի համար
Ռեյջեն Վադասկովինիչ- հարավսլավացի կոմունիստ, տիրապետում էր կարատեի և հրաձգության
Ալլեն- խաբեբա և հիասքանչ մանիպուլյատոր
Թոմմի- փախուստների և էլեկտոնային սարքերի մասնագետ
Դեննի- վախեցած 14-ամյա տղա
Դևիդ- իր վրա վերցնում էր մյուսների ցավը
Քրիստին- 3-ամյա բրիտանուհի, «ընտանիքի» սիրելին
Քրիստոֆեր- Քրիստինի եղբայրը
Ադալանա- 19-ամյա լեսբուհի, ով բանաստեղծություններ է գրում
Բիլլի Միլիգանին հիմնականում կառավարում էին Արթուրը և Ռեյջենը, ովքեր վարքի հատուկ կոդեքս էին մշակել մյուսների համար: Մնացած 13 անձնավորությունները նրանց կողմից անցանկալի էին համարվել՝ այս կամ այն արարքների համար:

Ահա ամենահետաքրքիր 7 փաստերը Բիլլիի մասին.
1. Իրեն՝ Բիլլին, չէին թույլատրում կառավարել գիտակցությունը, քանի որ ամեն անգամ, երբ նա ուշքի էր գալիս՝ գտնվելով իր համար անծանոթ վայրում կամ բանտում, փորձում էր ինքնասպան լինել: Բիլլին միշտ շոկի մեջ էր լինում, քանի որ կարծում էր, որ նախորդ ինքնասպանության փորձը հաջող է անցել, և կարծում էր, որ ինքը վաղուց մահացած է:
2. Ծննդյան օրերից մեկի ժամանակ 3-ամյա Քրիստինը (անձնավորություններից մեկը) Բիլլիի համար տորթ էր պատրաստել: Այդ կապակցությամբ Արթուրը թույլ էր տվել «արթնացնել» Բիլլիին, բայց դա հանգեցրեց ինքնասպանության ևս մի փորձի, և նրան «քնեցրեցին» մի քանի տարով:
3. Անձնավորությունները տարբեր կարողություններ և բնավորություններ ունեին: Նրանցից երկուսը առոգանությամբ էին խոսում, մեկը լեզու գիտեր, որը Բիլլին երբեք չէր ուսումնասիրել, մյուսը կարողանում էր ազատվել ձեռնաշղթաներից, հաջորդը հիասքանչ նկարներ էր նկարում, իսկ երիտասարդ աղջիկը լեսբուհի էր: Ունենալով տարբեր մասնագիտացումներ՝ նրանցից յուրաքանչյուրը հարկ եղած ժամանակ գլխավոր դերն էր ստանձնում: Այդպես, երբ Բիլլին ցավ էր զգում, «աշխատանքի» էր անցնում դեռահաս Դևիդը, ով իր վրա էր վերցնում ցավը: Ինքը՝ Բիլլին, երբեք տարբեր զգացողություններ չէր զգում. բոլորի համար պատասխանատու էին տարբեր անձնավորություններ:

4. Որպեսզի Բիլլին կարողանար ցուցմունք տալ բռնաբարության գործի վերաբերյալ, հոգեբույժները փորձեցին համախմբել նրա անձնավորությունները մեկ ընդհանուրի մեջ: Սկզբում կարողացան միախմբել բնավորությամբ առավել նման անձնավորություններին, իսկ երբ Բիլլին շատ էր նյարդայնանում, անձնավորություննրը կրկին խառնվում էին և ամեն ինչ ստիպված էին լինում սկսել նորից:
5. Անձնավորությունների համախմբման ժամանակ նրանց կարողություններն ավելի վատը դարձան, քան դրանք դրսևորվում էին առանձին-առանձին: Ստացվող անձնավորությունը խնդիրներ ուներ ինքնորոշման հետ և չէր կարողանում հիշել իր անունը:
6. Պարզվեց, որ բռնաբարությունները տեղի էին ունենում Ադալանի պատճառով (19-ամյա լեսբուհին), ընդ որում, այն ժամանակ, երբ անձնավորություններից մեկը փորձում էր թալանել զոհին: Չնայած, որ Ադալանային արգելված էր կառավարել գիտակցությունը, նա անօրեն «միանում» էր և հանցագործություն կատարում: Անձնավորություններից ոչ ոք չգիտեր կատարվածի մասին:
7. Հարցաքննության ժամանակ չափազանց դժվար էր խոսել Բիլլիի հետ: Մինչ այդ հարկ եղավ երկար համոզել Արթուրին՝ թույլտվություն տալ Բիլլին արթնացնելու համար: Այն տրվեց ինքնասպանության հակում ունեցող Բիլլիի անվտանգություն ապահովելու խոստումի դիմաց:
Մյուս 13 անձնավորություններն Արթուրի և Ռեյջենի համար անցանկալի էին հայտարարվել՝ այս կամ այն արարքների պատճառով:

Անցանկալիները.
Ֆիլ — բրուքլինցի՝ վառ արտահայտված առոգանությամբ: Ներգրավված էր թմրանյութերի վաճառքի մեջ, մասնակցում էր համասեռամոլ զույգերի դեմ զինված հարձակումների:
Քևին — Ֆիլի ընկերը, ով դեղատան կողոպուտի պլան էր մշակել, իսկ հետո թալանել էր այդ գործը կատարած իր ընկերներին: Հետագայում Լիմայի կլինիկայում գտնվելու ժամանակ աշխատակիցների դեմ ապստամբության համար որպես երախտագիտության նշան Արթուրը Քևինին հանեց անցանկալիների ցուցակից:
Ուոլտեր — ավստրալացի, որսի սիրահար: Արթուրը նրան ցուցակից ջնջել էր անտառում ագռավի սպանության համար:
Էյփրիլ — սևահեր, գեղեցիկ կազմվածքով աղջիկ՝ բոսթոնյան առոգանությամբ: Մոլեռանդ կերպով ցանկանում էր սպանել Բիլլիի խորթ հորը: Համարվել էր անցանկալի, երբ համոզել էր Ռեյջենին սպանել Չելմերին: Արթուրը կանչելով Քրիստինին՝ կարողացել էր Ռեյջենին ետ պահել սպանությունից:
Սամուել — կրոնավոր հրեա: Անցանկալի էր համարվել Արթուրի համար՝ Ալլենի նկարը վաճառելուց հետո: Միակ կրոնական անձնավորությունը:
Մարկ — Նա հաճախակի հիշատակվում է որպես զոմբի, քանի որ ոչինչ չի անում, եթե նրան ինչ-որ աշխատանք չհանձնարարեն:
Լի — հումորների սիրահար: Առաջին անգամ մարմինը սկսել է կառավարել լիբանանյան բանտում, և հենց այդտեղ անցանկալի է համարվել՝ չափից դուրս թվացող կատակների համար, որոնք սպառնում էին «ընտանիքին»: Այդ դեպքից հետո ընդմիշտ անհետացավ գիտակցությունից:
Սթիվ — ծաղրերգու, հայտնվել էր Լիի անհետացումից հետո: Կատաղության էր հասցնում Ռեյջենին, քանի որ նմանակում էր նրա առոգանությունը: Բռնվել էր բանտապետին ծաղրելու համար, ինչի հետևանքով Միլլիգանին տեղափոխել էին մեկուսարան:
Ջեյսոն — Օգտագործվում էր մանուկ ժամանակ լարվածությունը թուլացնելու համար, բայց դա միշտ հանգեցնում էր բարդ իրավիճակների:
Բոբբի — անգործ երազկոտ: Երազում էր արկածների մասին, ցանկանում էր դառնալ դերասան, ճանապարհորդող, բայց դրանց իրագործման համար ոչ մի հստակ քայլ չէր ցանկանում անել: Հացադուլ էր հայտարարել, ինչի համար հայտնել էր անցանկալիների ցուցակում: Բանտային պայմաններում լավ ֆիզիկական վիճակ էր հարկավոր:
Շոն — թերզարգացած խուլ տղա: Գիտակցությունում հիմնականում հանդես էր գալիս մանուկ տարիքում, երբ Բիլլին պատժում էին կամ բղավում նրա վրա: Դասվել էր անցանկալիների ցուցակին, քանի որ մեծահասակ տարիքում չկար նրա կարիքը:
Մարտինը — պճնամոլ ու պարծենկոտ:



