Շուրջ վեց տարվա երկարատև ընդմիջումից հետո 90-ականների սեքս սիմվոլ երգչուհի Լիլիթ Կարապետյանը վերադառնում է լրիվ նոր ասելիքով և համարձակ կերպարով: ArmՏtar.am-ն այս առիթով կապվեց երգչուհու հետ և մի շարք հարցերի պատասխաններ փորձեց ճշտել հենց նրանից:

Այս տարիների ընթացքում որտե ՞ղ էր Լիլիթ Կարապետյանը և ինչո՞վ էր զբաղված:

Ճիշտ է, շուրջ 6 տարի եթերում չեմ երևացել, սակայն երգել եմ միշտ և ավելի շատ հյուրախաղերի եմ եղել: Երկար ընդմիջումից հետո ուժերս հավաքեցի և որոշեցի արածս գործը մինչև վերջ իր նպատակին հասցնել: Կար մի պահ, որ Հայաստանից պարզապես կտրվել էի, պատճառներին նորից անդրադառնալ չեմ ուզում, այժմ նոր տեսահոլովակի ազդեցության տակ եմ և անցած թեմաները վերհիշել չեմ ցանկանա:

Նայելով այսօրվա բազմազանությանը և Ձեր ժամանակավոր դադարն էլ հաշվի առնելով՝ ի՞նչեք կարծումպատրա՞ստ եք շարժվել այսօրվա կանոններով և ներկայանալ այնպեսորայսօրվա հանդիսատեսը Ձեզ սիրի և ընդունի:

Բնականաբար շատ բաներ են փոխվել, մեր ժամանակներում տեսահոլովակից կամ նոր երգից հետո լրիվ ուրիշ արձագանքներ էինք ունենում, հիմա ես ինքս էլ, որ հետևում եմ իմ գործընկերներին, տեսնում եմ, որ այսօրվա իրականության արձագանքը լրիվ ուրիշ: Պատկերացրեք, որ ինձ փոքր ինչ սառնասիրտ եմ  դարձրել այդ առումով, չնայած ինքս էլ գիտեմ, որ միշտ էլ ուրիշ եմ եղել: Այսօրվա կանոններին պատրաստ եմ , որովհետև ինքը՝ տեսահոլովակը, փոքր ինչ  ուրիշ է, բացի այդ, եթե գնացի այդ քայլին, որ պետք է նոր տեսահոլովակ ներկայացնեմ, ուրեմն ամեն ինչին էլ պետք է պատրաստ լինեմ:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել