ArmnewsTV.am-ը գրում է.
Բերքը կորցնելու վախից գյուղացին այգուց տուն չի գնում: Տիկին Անգինը հավաքել է վառելիքի կույտերն ու սպասում է մարտի 30-ի լույս 31-ի գիշերվան, երբ Արարատյան դաշտում ջերմաստիճանը հողի մակերևույթի մոտ կիջնի մինչև մինուս 5 աստիճան:
Արմենակ Վարդանյանը համոզված է, որ ցրտահարության դեմ պայքարելու լավագույն մեթոդը այգիների ոռոգումն է: Ցրտահարության դեմ պայքարի այս մեթոդը, սակայն, կիրառել հնարավոր չէ. ոռուգման սեզոնը մարզում սկսվում է ապրիլի 1-ից:
Գործի է անցել նաև մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը, ցրտահարության մասին զգուշացնելուց բացի, այգիները պաշտպանելու խորհուրդներ է տալիս:
Գյուղվարչության պետն ասում է, որ գյուղատնտեսական տարին մոտ 20 օր առաջ է սկսել: Եթե ծիրանենին ծաղկում էր ապրիլի երկրորդ տասնօրյակում, այս տարի ծաղկել է մարտի վերջին: Մարզպետարանի գլխավոր գյուղատնտեսը հույս ունի, որ քամոտ եղանակը կնվազեցնի ցրտահարության վտանգը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



