Այնպիսի տպավորություն ունեմ, որ որոշ խոհրդարանականներ գրանտներ են շահել և հետևողականորեն վարկաբեկում են հայոց խորհրդարանը: Առանց այդ էլ մեր խորհրդարանը հասարակության մոտ շատ ցածր՝ պլինդուսի մակարդակից մի փոքր բարձր վստահելիության ռեսուրս ունի, և պետք է փորձել այդ վստահությունը բարձրացնել, այլ ոչ վերջնականապես ոչնչացնել: Այսօր թատրոնի միջազգային օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ մեր որոշ պատգամավորներին և քաղաքական գործիչներին, քանզի վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը իր բեմական խաղով կարող է զարդարել աշխարհի ցանկացած թատերական բեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



