Սթիվ Արինը երազող է ու դրա հետ մեկտեղ՝ գործող: Երբ թայլանդցի նրա ընկերը նրան առաջարկեց ընդամենը վեց շաբաթում էժանագին շինանյութերից իր սեփական տունը կառուցել, Սթիվը չէր կարող նրան մերժել: Վերջնական արդյունքը տեսնելուց հետո դուք նույնպես կոգեշնչվեք ու նման մի բան ինքներդ էլ կպլանավորեք ստեղծել:
Սթիվի ընկեր Հաջար Գիբրանը նրան է հատկացրել իր ընտանիքին պատկանող մանգոների տնկիներով այգու տարածքը՝ իր սեփական տունը կառուցելու համար:

Սթիվն ու Հաջարը միասին են աշխատել նախագծի վրա: Հաջարի կնոջ եղբայրը իր շինարարական ձիրքով օգնել է տան հիմքը կառուցելու աշխատանքներում:

Բոլորը միահամուռ աշխատանքի անցան:

Հրաշալի է տեսնել, թե ինչպես է կառուցվում փոքրիկ տունը, որը, անկասկած, իր նմանը չունի:

Քանի որ Թայլանդում ամեն ինչ այդքան էժան է, տան համար հիմքը ընդամենը 6000 դոլար է արժեցել:

Ներկելը, դետալների վրա աշխատանքն ու կահույքը ևս 3000 դոլար են ավելացրել այդ գումարին:

Այն, ինչ ստացվեց, ուղղակի մի վայր չէ, որտեղ հնարավոր է ապրել, այն գեղեցիկ անձնական դրախտավայր է:

Սա իսկական երազանքների տուն է:

Իսկ սա փոքրիկ ջրավազան տան բակում` շրջապատված մանգոյի տնկիներով:


Տունը ավելի գեղեցիկ է գիշերով:

Երբ Սթիվը ցանկանում է մնալ ներսում, նա պարզապես կարող է նստել հսկայական պատուհանների տակ ու դիտել դրանից բացվող գեղեցիկ տեսարանը:

Տան ներսը նույնքան գեղեցիկ է, որքան դուրսը, այնպես որ, այն Ձեզ կարող է ստիպել ցանկություն չունենալ դուրս գալու:

Միայն լոգասենյակն այնքան գեղեցիկ է, որ կցանկանաս այստեղ հավերժ ցնցուղ ընդունել:
Ինչպես որ տան մյուս հատվածները, լվացարանը նույնպես բնական նյութերից է պատրաստված:

Իսկ այս ննջարանում միայն ամենաքաղցր երազներն է հնարավոր տեսնել:
Չգիտենք, թե որքան կարող է այս տունն արժենալ, եթե այն, օրինակ, կառուցեն Հայաստանում:

Եթե ունեք լավ ընկերներ, ճիշտ նյութեր ու այդ ամենը հավելեք քրտնաջան աշխատանքով՝ դուք կարող եք այսպիսի հրաշալի տուն ձեռք բերել:

Իսկապես հրաշալի բաներ կարող են տեղի ունենալ, երբ երազեք ու դրանք իրականություն դարձնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






