ArmnewsTV.am-ը գրում է.
Լեզվամարտ` առանց կանոնների: Քառյակը չէ, եռյակն ընդդեմ մեկի, մեկն ընդդեմ եռյակի: Ռինգին առաջինը ԲՀԿ-ն է մոտենում: Օրենք-նախագիծ չկա` Նաիրա Զոհրաբյանը եկավ ու փորձեց բացել հաշիվը` Աշոտյանին Նապոլեոնի հետ համեմատեց: Մրցավարն ուր որ է` 1-0 պետք է գրանցեր, բայց Արմեն Աշոտյանը գոհ է: Շոյված համեմատությունից` շնորհակալ եմ: Որպես իրական ջենտլմեն, Նապոլեոն նախարարը չէր կարող չփոխադարձել շռայլ հաճոյախոսությամբ...
Առաջին ռաունդն ավարտվեց ռինգ մտավ Նիկոլ Փաշինյանը: Նա էլ միանգամից կիսաեզրափակիչ հասավ` բռնցքամարտի չէ, КВН-ի: Պատասխան հարվածն էլ ճիշտ КВН-ի ոճով` լավ է КВН բեմադրել, քան 02-ի պոտենցիալ հերոս կամ «Տնփեսա» սերիալի հերոս:
Փաշինյանը կտրուկ փոխում է մարտավարությունը: Նոր հարված է նախապատրաստում` հրեշտակի կերպարով` հրեշտակային բարեփոխիչ:
Աշոտյանը խոստովանեց` Փաշինյանի վիճակը վիճակ չէ, բայց ինքն էլ բարդ դրության մեջ է: Շարունակի հարվածին նոկաուտով պատասխանել` ՀԱԿ պատգամավորի վնասվածքներն այլ մեկնաբանության տեղիք կտան: Ընտրվեց ոսկե միջինը` գործընկերը պարկետի հարցը կլուծի:
Հենց Լևոն Զուրաբյանը բեմ բարձրացավ, բոլորը հիշեցին` Թատրոնի միջազգային օրն է: Դատելով Հովհաննես Սահակյանի արձագանից` սկսնակների դեպքում մոտեցումն արտոնյալ է: Արմեն Աշոտյանը Հովհաննես Սահակյանի կարծիքը մասամբ չի կիսում: Լևոն Զուրաբյանը թատրոնի մարդ է, բայց դերասան չէ: Առայժմ... բեմի բանվոր է: Որպես ԿԳ նախարար, Արմեն Աշոտյանը դիտողութուն ունի: Ընդդիմախոսները մեկ օր ունեին, պետք է որ լավ պատրաստվեին: Եվ եզրակացություն` քառյակի, թե եռյակի, PR մենեջերն ո՞վ է, փոխեք, ասում է, հանեք գործից:
Դաշնակցականների ձայնը միայն չէր լսվել, լսվեց: Հրաշալի քառյակ արտահայտությունն Աղվան Վարդանյանին արդեն նյարդայնացնում է` ոչ մի քառյակ էլ չկա: Մեկամսյա ռելաքսից առաջ պատգամավորներն այսօր շատ լարվեցին: Բայց ԿԳ նախարարը չմոռացավ ասել շնորհակալություն` շահագրգիռ քննարկման համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



