1in.am-ը գրում է.

Եգիպտոսի նախագահի բոլոր թեկնածուները բժշկական զննություն կանցնեն: Հանձնաժողովն ամենանայն մանրամասնությամբ կստուգի նախագահի թեկնածուների առողջական վիճակն ու կմերժի ոչվստահելիներին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Եգիպտոսի առողջապահության նախարարությանը կից մասնագիտացված բժշկական խորհուրդների դեպարտամենտի պետ Մուհամմադ Ուսամա ալ-Հադիի խոսքով՝ դա արվում է Մուհամմադ Մուրսիի կառավարման տխուր փորձից խուսափելու համար: Ինչպես հետո պարզվել էր՝ նա ժամանակին գլխուղեղի բարդ վիրահատություն է տարել, որից հետո իրավունք չի ունեցել զբաղեցնելու կարևոր պաշտոն, առավել ևս, քաղաքական կարևոր որոշումներ ընդունելու:

Ալ-Հադին նշել է, որ հանձանժողովի կազմում կարող է մինչև 40 բժիշկ ընդգրկվել, ներառյալ՝ նեղ մասնագիտացման բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժներ: Արտասահմանից ևս մասնագետներ կհրավիրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել