Առաջին ժամադրության ընթացքում արվող 10 հիմնական սխալներըLife.panorama.am-ը գրում է.

1.Ուշանալ: Եթե առաջին ժամադրության ժամանակ ուշանում է կինը, դա նորմալ է, սակայն եթե ուշանում է տղամարդը, ուրեմն նա անկազմակերպ և տհաս անձնավոերություն է, քանի որ չի կարողանում ճիշտ պլանավորել իր օրը կնոջ հետ: 

2.Նախագիծ չունենալը: Ամենավերջին բանը, որ կինը կցանկանար լսել առաջին ժամադրության ժամանակ «Ինչո՞վ զբաղվենք» հարցն է:  

3.Սխալ դիրքի գրավումը: Առաջին ժամադրության ընթացքում խորհուրդ չի տրվում նստել դեմ դիմաց կամ կողք կողքի, ամենաճիշտ և հարմար տարբերակն անկյունագծով նստելն է:   

4.Խոսել միայն սեփական անձի մասին: Առաջին ժամադրության ընթացքում ճիշտ կլինի հարցեր տալ կնոջը, որպեսզի նա իր մասին պատմելու հնարավորություն ունենա, դա ցույց կտա, որ դուք հետաքրքրված եք նրանով: Եթե անդադար պատմեք ձեր մասին ինքնասիրահարվածի տպավորություն կարող եք թողնել: 

5.Հիշել նախկինի մասին: Եթե անգամ ձեր ներկայիս ընկերուհին անառողջ հետաքրքրություն է ցուցաբերում ձեր նախկին ընկերուհու մասին շատ զուսպ պատասխանեք նրան: Ոչ մի դեպքում մի չարախոսեք նախկինի մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել