Մի քիչ քայլենք ու զրուցենք Քեսաբի մասին:
5 օր առաջ հայաստանաբնակ հայերի 80 տոկոսը, եթե ոչ ավելին, չգիտեր Քեսաբի մասին, չգիտեր Քեսաբի պատմությունը: Հիմա էլ Քեսաբի պատմությունը չգիտեն, բայց այդ բնակավայրի մասին խոսում են, որովհետև իմացել են, որ այնտեղ շատ հայ է ապրում:
Դե հենց սկզբից կոչեր հնչեցին՝ զորք հավաքենք ու գնանք Քեսաբ, ով ասաց, որ դա հնարավոր չի, պետք է սթափ մտածել, դարձավ մի որոշ հատվածի աչքի գրող: Ժողովուրդ ջան, Սիրիայի ճանապարհը բաց է, դուք ջոկատով գնացեք՝ կոչերի փոխարեն, ոնց էլ լինի, Ասադը ձեզ զենք կհատկացնի: Սենց մի հարց. եթե Ասադին կարողացան հեռացնել իշխանությունից՝ Սիրիայում նոր ձևավորվող իշխաննությանը պատերազմ ենք հայտարարելո՞ւ Քեսաբը փրկելու համար, թե ուղղակի մոռանալու ենք Քեսաբի մասին, ու այնտեղի ժողովրդին բերենք Հայաստան:
Ղրիմը ոչ բարով լիներ, հա, Ղրիմը համեմատեցինք Արցախի հետ դեռ մի տեղ հասկացա, բայց որ Քեսաբն ենք սկսել համեմատել ու ընդհանուր եզրեր տանել Ղրիմի հետ, այ այդ մեկը չեմ հասկանում: Պատգամավորները գնացին Սիրիա, էլի դժգոհ ենք, որովհետև մարդիկ կան՝ բողոքելու մանյա ունեն, լավ ա-վատ ա, կապ չունի, պետք է բողոքեն:
Հ.Գ. Ոչ թե ամբիցիաներով կամ հատուկ անիմաստ գործողություններով է պետք առաջնորդվել, այլ պահի հստակ գիտակցմամբ ու սառը դատողությամբ:



