Շվեյցարիան պատրաստ է նպաստել երկխոսության ակտիվացմանըPanorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին և ստեղծել համապատասխան պայմաններ: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալությանն ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնադինգերը:

Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կառուցողական քննարկումներ է ունեցել:

Անջելո Գնադինգերը պատմել է, թե Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ կոնֆլիկտի լուծման ձգձգումը աղետ է դրանից տուժածների համար և վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել