1in.am-ը գրում է.
Մայդանի հարյուրապետերի խորհուրդն ու հասարական ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, քանի որ նրանց կարծիքով՝ նրա գործողությունները տանում են երկրում իրավճակի ապակայունացման: Այս մասին փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությանը:
«Ներկայում Ուկրաինայի իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն կատարում քաղաքացիների անվտանգությունը, հանցագործությունների հետաքննումն ու գողերի պատժի կատարումն ապահովելու իրենց անմիջական գործառույթները: Քրեական պատասխանատվության չեն ենթարկվել Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում Յանուկովիչի բռնապետության դեմ քաղաքացիական բողոքի ակցաների մասնակիցների սպանությունների, կտտանքերի, ծեծի և առևանգումների պատվիրատուներից, կազմակերպիչներից ու կատարողների ոչ մեկը»,-ասվում է հարյուրապետների ուղերձում:
Նրանց փոխանցմամբ՝ նախկին հանցավոր ռեժիմի ղեկավարները՝ Յանուկովիչրը, Պշոնկան, Զախարչենկոն և այլք, ստացել են երկրի սահմաններից անխոչընդոտ հեռնալու հնարավորություն:
Նրանք նշում են, որ արևելյան մարզերում, մասնավորապես Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում միլիցիայի ակնհայտ թողտվության պատճառով գործում են զինված աջատողականների հանցախմբերը:
Նրանց խոսքով՝ վերջիններիս դեմ պայքարի փոխարեն ներքին գործերի մարմինները զբաղվել են մայդանի ակտիվիտսների կանխարգելիչ ձերբակալություններով:
Հարյուրապետերի խորհուրդը պահանջում է Ավակովին դատարանի ձեռքը հանձնել:
«Պնդում ենք, որպեսզի այդ հարցը քննվի և լուծվի 2014-ի մարտի 27-ին կայանալիք Գերագույն ռադայի լիագումար նիստում»,-ասվում է հաղորդագրությունում:



