Աշխարհն ավելի խաղաղ է, բարգավաճ ու անվտանգ, երբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միասնական են. Բարաք ՕբամաArmnewstv.am-ը գրում է.

Բրյուսելում կայացավ ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը` Բարաք Օբամայի մասնակցությամբ: Սա նրա առաջին պաշտոնական այցն էր Բրյուսել։ Եվրոպական խորհրդի և կոմիտեի նախագահներ Հերման վան Ռոմպեյի և Ժոզե Մանուել Բարոզուի հետ Օբամայի հանդիպման օրակարգում էր Ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, Սիրիայի պատերազմը և իրավիճակը կենտրոնական Աֆրիկայում: Միացյալ Նահանգների և Եվրամիության ղեկավարները հաստատեցին, որ շարունակելու են համատեղ աշխատել Ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար: Օբաման հայատարարեց, որ Եվրոպան Ամերիկայի ամենամտերիմ դաշնակիցն է.

Օբաման նշել է, որ Ուկրաինական ճգնաժամի հետևանքները Ռուսաստանի տնտեսության վրա զգալի կլինեն, Ռուսաստանը կմնա մենակ։ G7-ը տեղի կունենա հունիսին՝ առանց Ռուսաստանի Դաշնության։ Սակայն Ուկրաինայի հետ և միջազգային հանրության հետ երկխոսության հնարավորությունը փակված չէ։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել