Մի քանի հարց ունեմ Քեսաբի վերաբերյալ ռազմահայրենասիրական հայտարարություններ անողներին.
1. Քանի՞ հայ է զոհվել Քեսաբում (Ասադի հորեղբոր որդին հայ չէ՝ հիշեք)։
2. Պատերազմի ժամանակ նայո՞ւմ են ազգությանը, եթե զենքերը ձեռքները վրա են գալիս կամ պաշտպանվում են։
3. Թուրքիայի դե՞մ եք ուզում գնալ կռվելու (հայտարարել եք, որ հիմա էլ են թուրքերը կազմակերպում են Քեսաբի հայաթափությունն ու սպանդը), ապա մի հապաղեք, այս կողմից՝ Հայաստանից, ավելի մոտ է Թուրքիան։
4. Ինչո՞ւ չեք կռվում Հայաստանի համար, մի՞թե մեծ տեմպերով արտագաղթը հայաթափել չի, որի համար գործում են հարյուրավոր գրասենյակներ՝ դեպի Ռուսաստան ուղղությամբ։
5. Ինչո՞ւ չեք կազմում ջոկատներ, ռազմահայրենասերներ, երբ ռուսաստաններում են սպանում մեր ազգակիցներին հայ լինելու համար։
6. Ինչո՞ւ չեք ջոկատներով դուրս գալիս պաշտպանելու հայերի պետություն Հայաստանը, երբ մեր ժողովրդին օտարներն ունեզրկում են մեր պետության սահմաններում, երբ օրը ցերեկով գնդակահարում են փողոցում, երբ գալիս են ու խլում են պետության անկախությունն ու արժանապատվությունը։
7. Ռուսական լոկացիոն կայանները ձեզ համար ավելի՞ն են, քան սեփական երկրի ազատությո՞ւնը։