Demokrat Haber. Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերենPanorama.am-ը գրում է.

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ ծավալվող վերջին օրերի իրադարձությունները:

Մասնավորապես «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, վկայակոչելով սիրիահայերից ստացված տեղեկությունները, ահազանգում է, որ Քեսաբից տեղահանված հայերի տները թալանողները թուրքերեն են խոսում:

Նշվում է, որ օրինակ երբ քեսաբցի Անի Բոյմուշաքյանը զանգահարել է Քեսաբի հայ ավետարանական եկեղեցու գրասենյակ, լսափողի այն կողմից նրան թուրքերենով պատասխանել են Ասադի վարչակազմի դեմ պատերազմող ջիհադականնները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել