Բնակարան սիրիահայերին` ԱրցախումArmnewstv.am-ը գրում է.

Սեպուհ Սանոսյանն Իշխանաձոր եկած առաջին սիրիահայերից է: Մեծ տնտեսություն է ստեղծել, պատվերով երկրագործական աշխատանքներ է կատարում: Անցած տարի ամուսնացավ, սրտաբան կինը Քաշաթաղից է: Ընտանեկան երջանկությանը պակասում էր միայն բնակարանը: Սեպուհը բնակարան ստացավ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Առանձնատունը կահավորված է, շուրջօրյա ջրամատակարարում ունի: 

Քաշաթաղում հաստատված բոլոր սիրիահայերը բնակարան կունենան: Երկու ընտանիք արդեն տոնել է բնակարանամուտը, եւս տասը բնակարան կստանա երկու ամսից: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել