Անգլիական հյուպատոս, ո՞ւր ես տարել այս կոնդակը...

Ցեղասպանության վկայություններ, Սղերդ, վկայություն N 82 (Սղերդի Շիրվանի գավառակի Գնձիկ գյուղ).

«Եկեղեցւոյ մէջ կային ձեռագիր Աւետարաններ, նաև հին ձեռագիր կոնդակ մը, որու վրայ նկարուած էր Ս. Կոյս Մարիամի պատկերը, զօր անգլիական հիւպատոս մը մի քանի տարի առաջ տարաւ: Եկեղեցւոյ մօտ, գերեզմանատան մէջ երկու արշին երկայնութեամբ և չորս թիզ լայնութեամբ քար մը կայ, որու երկու երեսներուն վրայ բևեռագիր արձանագրութիւններ կան... Պիթլիսի անգլիական հիւպատոսը 200 օսմ. լիրայի գնահատած է այդ քարը, բայց գիւղի քահանան` [Տէր] Գորգիզը, չէ համաձայնած տալու»:

Ամենայն հավանականությամբ, ուրարտական սեպագրերի մասին է խոսքը: Եվս մեկի մասին պատմում է Վանի նահանգի Էրէրին գյուղի բնակիչը (Վանի նահանգ, վկայություն N 10).

«Եկեղեցուոյ բեմին տակ բևեռագիր արձանագրութիւն մը կար, բայց եկեղեցուոյ հրկիզումէն ետք փլատակներու տակ թողուած է»:

Չեմ հիշում, թե Վանի որ վանքում միաբանները խնամքով պահել-պահպանել էին մի խումբ ուրարտական արձանագրություններ: Բառ անգամ չհասկանալով և ի վիճակի չլինելով կարդալ, թե ինչ է գրված դրանց վրա, այնուամենայնիվ, արժեքը հասկացել ու պահպանել էին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել