Հնդկաստանը աչքի է ընկնում իր բազմազանությամբ, վառ գույներով, հակասություններով և հարուստ մշակույթով: Բազմաթիվ լուսանկարիչներ ժամանում են Հնդկաստան՝ այնտեղ ճանապարհորդական լուսանկարների շարք ստեղծելու համար: Ֆրանսիացի լուսանկարիչ Անրի Կարտիե-Բրեսոնը, ով համարվում է ֆոտոլրագրության հիմնադիրը, ժամանակին այցելել է Հնդկաստան՝ նպատակ ունենալով իր լուսանկարներում պատկերել Հնդկաստանի յուրահատուկ մշակույթը ու ճոխ բնաշխարհը: Հնդկաստանի ժողովուրդը հավանաբար առանձնահատուկ ջերմությամբ է ընդունում լուսանկարիչներին: Օրինակ՝ աշխարհահռչակ ֆոտոլրագրող Սթիվ Մակքարին իր աշխատանքային գործունեության ընթացքում 85 անգամ այցելել է Հնդկաստան:
Այս հոդվածում զետեղված գրեթե բոլոր լուսանկարները նկարվել են պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից: Նրանք հնդիկ չեն, ուստի արտասահմանցու աչքով են ուսումնասիրել Հնդկաստանը և իրենց համար շատ գաղտնիքներ բացահայտել այդ խորհրդավոր երկրում: Այդ լուսանկարիչների զարմանքն ու հիացմունքը արտացոլվել է նրանց ստեղծագործություններում: Մենք փորձել ենք ընտրել տարբեր ազգությունների պատկանող լուսանկարիչների ամենահաջող ստեղծագործությունները: Դրանք դիտելուց հետո Ձեզ մոտ Հնդկաստան այցելելու բուռն ցանկություն կառաջանա:

Լուսանկարը՝ Soumya Bandyopadhyay

Լուսանկարը՝ Akshathkumar Shetty

Լուսանկարը՝ Soumya Bandyopadhyay
Դիտեք նաև Մահեշ Բալասուբրամանիանի և Կլոդ Ռենոլթի ֆոտոշարքերը:



































