«Հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են թոքաբորբով և շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով։ Վիճակը երբեմն սրվում է այն աստիճան, որ հիվանդներին ստիպված են լինում տեղավորել հիվանդանոցների միջանցքներում։
Չնայած սրան, բոլոր պաշտոնական մարմինները պնդում են, որ համաճարակ չկա, չի կարելի խոսել համաճարակի մասին։

Մեր թղթակիցը, որ երեկ շրջել է հիվանդանոցներում, խոսել պաշտոնյաների հետ, գրեթե հավատացել-վերջացրել էր պաշտոնյաների խոսքին։ Բայց «Մուրացան» մանկական հիվանդանոցի պատերին տեսել է այսպիսի հայտարարություններ. «Համաճարակային իրավիճակից ելնելով՝ սահմանափակել տեսակցությունները»։

Մխիթարականն այն է, որ ըստ պաշտոնական տվյալների, մահացության դեպքեր չեն եղել, և այս պահին չկան ծանր կյանքին վտանգ սպառնացող դեպքեր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել