1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը չի փորձում հերքել, որ Ռուսաստանը համաշխարհային ասպարեզում խոշոր խաղացող է, որից կախված է միջազգային առանցքային հիմնախնդիրների լուծումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Պետդեպի մամլո ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը՝ փախանցում է ITAR-TASS-ը: 

Հարֆին խնդրել են մեկնաբանել Օբամայի այն արտահայտությունը, թե՝ Ռուսաստանը «տարածաշրջանային գերտերություն է» և «ԱՄՆ ազգային անվտանգության համար չի ներկայացնում թիվ մեկ սպառնալիք»:

«Այսօր մենք գտնվում ենք այլ իրավիճակում: Դա սառը պատերազմ չէ: Եվ, այո, Ռուսաստանը կարևոր խաղացող է»,- ասել է Հարֆը: Նրա խոսքերով՝ Օբաման նկատի է ունեցել, որ «Ռուսաստանն այլևս իր հետևից չի տանում ազգերի դաշինքը», ինչպես սառը պատերազմի ժամանակ:

Չնայած Հարֆը նշել էր, որ ԱՄՆ-ը և Ռուսասատանը շարունակում են համագործակցել շատ հարցերում, այնուամենայնիվ՝ ակնարկել է, որ Ռուսաստանը Սիրիայի հակամարտությունը դադարեցնելու փորձերում ԱՄՆ ամենահուսալի գործընկերը չէ: Իսկ երբ լրագրողները կենտրոնացել են նրա այդ արտահայտության վրա, Հարֆը ներողություն է խնդրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել