GAraratnews.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը որոշում է կայացրել պաշտոնապես եկեղեցուց հեռացնել Լիմբուրգի եպիսկոպոս Ֆրանց Փիթեր Տեբարց վան Էստին, ով հայտնի է «շքեղ եպիսկոպոս» անունով: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Այս մասին ասվում է Վատիկանի պաշտոնական հայտարարությունում: 2013 թվականի նոյեմբերին Ֆրանցիսկոսը հրամայել էր եպիսկոպոսին անժամկետ վայր դնել իր լիազորությունները: Վան Էլստն աչքի  է ընկել նրանով, որ 31 մլն եվրո է ծախսել իր նստավայրի վերանորոգման համար: Այս տեղեկությունը մամուլում հայտնվել էր Ֆրանցիսկոսի ընտրությունից անմիջապես հետո, երբ նա հայտարարել էր եկեղեցում շքեղությունից հրաժարվելու մասին:

Եպիսկոպոսը պնդում էր, որ «31 մլն գումարը վախեցնող է հնչում», սակայն դա շատ չէ: Նա հերքում էր, որ շքեղ կյանք է վարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել