«Առաջիկա օրերին արդեն «լայն» թափով կսկսեն գործել Աժ-ում տեղադրված 150 տեսախցիկները՝ անմահացնելու հայոց ազգընտիրների բոլոր արժանահիշատակ «դվիժենիները»։ Դրանք տեղադրված են ոչ միայն Աժ երկու շենքի ամեն մետրի վրա, այլև այգու տարածքում։ Այգում որտե՞ղ եք դրել «խցիկները»՝ հարցրինք Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։ «Ծառերի վրա»։ Ի՞նչ ոտնձգություններ եք սպասում։ «Աստված չանի»։ Բա ինչի՞՝ եք դրել, բա բյուջեն մեղք չի՞, դուք է՞լ եք նայելու: «Ոչ, դրանք պահվելու են պահոցներում, մենք չենք օգտվելու դրանցից, միայն ՊՊԾ-ն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել