1in.am-ը գրում է.
Ռեփեր Քանյե Ուեսթը իր հարսնացուի համար Burger King-ի 10 ռեստորան է գնել, հաղորդում է Gawker-ը:
Ինտերնետ ռեսուրսի տվյալներով՝ Քանյեի նոր գնումը հարսանեկան նվեր է իր ապագա կնոջը։ Այժմ Քանյեն Բրիտանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում մի քանի Burger King ռեստորանների սեփականատեր է հանդիսանում:
Gawker-ի աղբյուրը հայտնում է, որ ռեստորանները հատուկ Եվրոպայում են ձեռք բերվել, քանի որ Քանյեն «Քիմի ապագան այնտեղ է տեսնում՝ ռեալիթի-շոուից հեռու»:
Քանյեն հանդիսանում է նաև Չիկագոյում գտնվող Fatburger ռեստորանային ցանցի սեփականատերը, այդ պատճառով էլ Burger King-ի մի քանի ռեստորաններ գնելը նրա համար նորություն չէ, գրում է gazeta.ru-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_260792.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել