Նիհարել կարելի է նաև քնած ժամանակDoctors.am-ը գրում է.

Իսպանացի գիտնականները հայտնաբերել են, որ մելատոնինը՝ քնի հորմոնը, օգնում է մարմնի քաշը պահել նորմայի սահմաններում: Այն նպաստում է, այսպես կոչված, դարչնագույն ճարպի առաջացմանը, որը բաղկացած է այն բջիջներից, որոնք այրում են կալորիաները՝ դրանք պահեստավորելու փոխարեն:

Ուսումնասիրությունն անցկացվել է Գրանադայի համալսարանում (Մադրիդ, Իսպանիա), Տեխասի համալսարանի Բժշկական կենտրոնի մասնագետների հետ համատեղ (Սան Անտոնիո, ԱՄՆ): Գիտնականներն առաջին անգամ են մոտեցել այն գաղտնիքի բացատրությանը, թե ինչպես է մելատոնինն ազդում մետաբոլիկ խանգարումների ՝ շաքարային դիբետի և հիպերլիպիդեմիայի (արյան մեջ ճարպերի բարձր քանակություն) վրա:

Բոլոր դիտարկումները վկայում են այն մասին, որ մելատոնինի երկարատև օգտագործումը բարձրացնում է դարչնագույն ճարպի քանակը և հիվանդ, և առողջ առնետների օրգանիզմում:

Մելատոնինը սպիտակուցային հորմոն է, որն արտադրվում է օրվա մութ ժամերին՝ գլխուղեղի ելունդաձև մարմնի կողմից: Այս նյութն է օգնում մեզ քնել: Նաև մելատոնինը աննշան քանակներով հայտնաբերվում է որոշ բուսական մթերքների կազմում, օրինակ՝ մանանեխ, նուշ, արևածաղկի սերմեր, հիլ, գինձ, բալ և այլն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մելատոնինը գրեթե զուրկ է կողմնակի ազդեցությունից, համոզված կարելի է պնդել, որ, այս մթերքների բաժինն ավելացնելով սննդակարգում (գիշերային քնի հետ միասին), կարելի է արդյունավետ պայքարել ճարպակալման դեմ:

Ընդ որում, գիտնականները խորհուրդ են տալիս հանգցնել ննջարանի լույսը, որովհետև այն ընդհատում է մելատոնինի աշխատանքը՝ թույլ չտալով ձեզ  նիհարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել