Kindle PhoneՎերջին տարիների ընթացքում հեռախոսների շուկան լքեցին բազմաթիվ ընկերություններ, նույնիսկ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Nokia և Rim-ը: Nokia-ն գնալով կորցնում է իր բաժինը շուկայում: Ամբողջ աշխարում Nokia-ի բրենդավորված խանութների ցանցի արդեն բան չի մնացել, իսկ ընկերությունը դեռ շարունակում է բազմամիլիարդ կորուստներ կրել: Windows Phone-ը դարձել է ընկերության փրկության միակ հույսը: Rim-ի խնդիրների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ: Բայց առաջին հայացքից այս դաժան շուկա է ուզում մտնել ևս մի ընկերություն, ով գուցե և փորձ չունի սմարթֆոնների արտադրության մեջ, բայց հանդիսանում է Android պլանշետներ արտադրող ամենահաջողակ ընկերություններից մեկը:

Տեղեկատվական աղբյուրներից մեկը՝ Bloomberg-ը, հայտնում է, որ Amazon-ը պատրաստվում է շուկային ներկայացնել իր սեփական արտադրության սմարթֆոնները, որոնք իրենց հնարավորություններով չեն զիջում ո՛չ գալակտիկաներին ո՛չ էլ այֆոններին:

Ընկերությունը չի պատրաստվում կորցնել և ոչ մի վայրկյան և արդեն պայմանագիր է կնքել Foxconn գործարանի  հետ, որը ի դեպ հանդիսանում է Apple ընկերության արտադրանքի գլխավոր թողարկողը: Այժմ Amazon-ը զբաղված է հեղինակային իրավունքների հետ կապված հնարավոր խնդիրների լուծմամբ:

Դեռ անցած նոյեմբերին անալիտիկ  Citigroup Կևին Չենգը պնդում էր այն մասին, որ իր վստահելի աղբյուրներից ինֆորմացիա է ստացել «Kindle Phone»-ի շուկա դուրս գալու մասին: Վերլուծաբանը նշում է, որ պետք չէ թերագնահատել Amazon-ին, քանի որ ընկերությունը ունի այն ամենը, ինչը հարկավոր է հաջողակ շուկա մուտք գործելու համար: 

Միայն մի բան է պարզ, որ Amazon-ի համար դժվար է լինելու տեղ զբաղեցնել սմարթֆոնային արևի տակ: Իսկ Դուք ի՞նչ էք մտածում. սպասե՞լ  Kindel Phone, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել