Համաձայն ՄԱԿ-ի տվյալների այրվածքները իրենց հաճախականությամբ զբաղեցնում են երրորդ տեղը: Տարեկան 1000-ից մեկ մարդ ստանում է ջերմային վնասվածքներ: Վերջին տարիների տեղային պատերազմներում այլ վնասվածքների միջև այրվածքները կազմում են մոտավորապես 10%, ինչը 10 անգամ ավել է, քան Մեծ Համաշխարհային պատերազմի ժամանակ:
Աղետի դեպքում այրվածքների հաճախականությունը կախված է նրա տեսակից և բնույթից և կարող է հասնել «վնասվածքային համաճարակի» չափերի: Ջերմային այրվածքի ժամանակ առաջին հերթին ախտահարվում է մաշկը և լորձաթաղանթները: Անկախ պատճառներից, ջերմային այրվածքներին բնորոշ են տեղա-յին և ընդհանուր դրսևորումների որոշակի օրինաչափություններ:
Բարձր ջերմության ազդեցության տակ տեղի է ունենում բջիջների և հյուսվածքների սպիտների կոագուլյացիա, լայնանում են այրվածքի գոտում գտնվող մազանոթները և բարձրանում դրանց պատերի թափանցելիությունը, որի հետևանքով տեղի է ունենում արյան հեղուկ մասի արտահոսք դեպի շրջակա հյուսվածքներ և այտուցի առաջացում:
Հյուսվածքների այրվածքային վնասվածքը այնքան շատ է լինում արտա-հայտված, որքան բարձր է լինում ջերմությունն ու տևական ազդեցությունը հյուսվածքների վրա: Այրվածքի խորությունը հանդիսանում է ախտահարման ծան-րությունը բնորոշող գործոններից մեկը: Ներկայումս ընդունված է այրվածքները դասակարգել ըստ խորության:
Այդ դասակարգումը (ընդունված 1962թ. վիրա-բուժների XXVII համագումարում) նախատեսում է ջերմային այրվածքների 4 աստ-իճան (նկ.).
I աստիճան – հիպերեմիա, հյուսվածքների այտուց
II աստիճան – թափանցիկ, դեղնավուն հեղուկով լցված բշտերի
գոյացում, վերնամաշկի մեռուկացում և շերտազատում
III աստիճան - դերմայի ախտահարում
III (Ա) աստիճան - ամբողջ վերնամաշկի մեռուկացում, պտկիկային աճման շերտի պահպանումով
III (Բ) աստիճան – մաշկի բոլոր շերտերի մեռուկացում,
IV աստիճան - մաշկի և խորադիր հյուսվածքների (մկանների, ջլերի, ոսկրերի) մեռուկացում կամ ածխացում:
I և II աստիճանի այրվածքների դեպքում փոփոխությունները հանգեցնում են մաշկի հիպերեմիայի, մազանոթների լայնացմանն ու թափանցելիության բար-ձրացմանը, պլազմայի շճային էքսուդացիային և այրվածքային մակերեսի այտուցին:
I աստիճանի այրվածքի դեպքում այտուցը և բորբոքային երևույթները արագորեն անցնում են առանց վերքերի առաջացման:
II աստիճանի այրվածքները ուղեկցվում են տարբեր մեծության բշտերի գոյացմամբ, որոնք առաջանում են արյան հեղուկ մասի մաշկի հաստության մեջ կուտակվելու և վերնամաշկը շերտավորելու հետևանքով:
Աճման շերտում նկատվում են արյունազեղումներ: Բշտերը գոյանում են այրվածքից անմիջապես հետո, մի քանի ժամ անց կամ հաջորդ օրը, լցված են լինում թափանցիկ դեղնավուն հեղուկով: Այդ աստիճանի այրվածքների ժամանակ, եթե դրանք չեն բարդանում թարախային պրոցեսով, բշտերի հատակի էպիթելացումը և հիվանդների առողջացումը տեղի է ունենում երկու շաբաթվա ընթացքում: Երկրորդային վարակ միանալու դեպքում բշտերի պարունակությունը ստանում է թարախային բնույթ: Թարախային բշտերը բացելուց հետո նույնպես տեղի է ունենում այրվածքային վերքի էպիթելացում, սակայն լավացման պրոցեսը որոշ դեպքերում կարող է ձգձգվել:
III(Ա) աստիճանի այրվածքի դեպքում առաջանում է կուագուլացիոն մեռուկ, հյուսվածքների չոր փտախտ և անոթային թրոմբոզներ: Այրվածքներից մահացածների մոտ հայտնաբերում են ուղեղի այտուց և արյունալեցունություն, ինչպես նաև արյունազեղումներ նյարդային հանգույցներում, մակերիկամներում, շճային թաղանթներում, իսկ պարենքիմային օրգաններում դեգեներատիվ փոփոխություններ: Ի հաշիվ մաշկի աճման շերտի և դրա հավելումների էպիթելի մնացուկների վերականգմանը բավականին արագ տեղի է ունենում վերքային հատիկավոր մակերեսի եզրային և կղզյակային էպիթելացում: Կղզյակային էպի-թելացումը հանդիսանում է կլինիկական կարևոր նշան, որը վկայում է հյուսվածքների մեռուկացման խորության, ինչպես նաև այրվածքի III(Ա) աստիճանի առկայության մասին: Վերքն այդ աստիճանի այրվածքի ժամանակ սովորաբար լավանում է առանց սպիի առաջացման:
III(Բ) և IV աստիճանի այրվածքների դեպքում բացակայում է կղզյակային էպիթելացումը: Վերքի լավացումը այդ ժամանակ տեղի է ունենում կոպիտ, արա-տավոր և մասնակի խաթարվող սպիների գոյացումով: Խորը այրվածքների ժամանակ լավացման պրոցեսը տեղի է ունենում տարբեր ժամկետներում՝ պայմանավորված ախտահարման ծավալով, օրգանիզմի վիճակով և կիրառվող բուժման մեթոդներով:
Ըստ կլինիկական ընթացքի և հյուսվածքների ընդգրկվածության աստիճանի՝ ընդունված է այրվածքները բաժանել մակերեսային (I-III(Ա) և խորը (III(Բ)-IV) տեսակների:
III-IV այրվածքների ժամանակ լինում է թաց կամ չոր մեռուկացում: Թաց մեռուկը առաջանում է համեմատաբար ոչ բարձր ջերմության ներգործությունից (եռման ջուր, գոլորշի): Կլինիկորեն դա դրսևորվում է հետևյալ նշաններով՝ մաշկը մարմարի կամ դեղնավուն գույն է ստանում, լինում է այտուցված կամ խմորանման, երբեմն պատված բշտերով: Բորբոքային պրոցեսը թաց մեռուկի հատվածներում ընթանում է հյուսվածքների կազմալուծման ձևով՝ առանց հատուկ սահմանների:
Չոր մեռուկը առաջանում է բարձր ջերմաստիճանի ներգործությունից և կլինիկորեն բնորոշվում է շականակագույն կամ սև գույնի պնդավուն կեղևի գոյացումով, որը այրվածքից մի քանի օր հետո ունենում է բավականին հստակ սահմաններ: Ընդունված է համարել, որ չոր մեռուկի ժամանակ քիչ է լինում պլազմայի կորուստը այրվածքի գոտում, քան թաց մեռուկի դեպքում: Մաշկը ողջ խորությամբ ախտահարվելու, այսինքն՝ խորը այրվածքի դեպքում նկատվում է այդ հատվածի անկենդան դժգույն երանգ կամ ածխացում, հյուսվածքների պնդացում, շոշափական և ցավային զգացողության կորուստ: